ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Փողախեղդ են անում

Փողախեղդ են  անում
18.11.2016 | 09:41

Անգլիական «Մանչեստր Յունայթեդը» շարունակում է այլ ակումբներից առաջնակարգ ֆուտբոլիստներ «կլանելու» քաղաքականությունը՝ չնայած այն բանին, որ բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս չունի, իսկ թե մի բան էլ ունի, եղածներին ուզածի պես խաղացնել չկարողանալն է: Հիմա էլ թիրախում է հայտնվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը (լուսանկարում), որը ներկայիս 60 հազարի դիմաց շաբաթական 120 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ ստանալու ցանկություն ունի, մինչդեռ համաձայն ակումբի սահմանած սանդղակի, ամենաբարձր աշխատավարձը թիմում 80 հազարն է, ու այդքան գումար ստանում է միայն դարպասապահ ՈՒգո Լյորիսը: Վիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ մի կողմից հարձակվողը չի ցանկանում հեռանալ ակումբից, մյուս կողմից էլ «Մանչեստր Յունայթեդն» է մեջտեղ ընկել շաբաթական 150 հազար ֆունտի խեղդող առաջարկով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ